Բաքուն Փարիզին մեղադրում է Կովկասում նոր պատերազմ հրահրելու համար. #DW
![]() 805 Երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2023 թ., 22:06 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է Հայաստանին զինելու միջոցով Կովկասում նոր պատերազմ հրահրելու մեջ, գրում է DW-ն։ Այդ մասին Ալիևը հայտարարել է երեքշաբթի՝ նոյեմբերի 21-ին, Բաքվում կայացած միջազգային համաժողովի գրավոր մեկնաբանություններում։ «Ֆրանսիան վարում է միլիտարիստական քաղաքականություն՝ զինելով Հայաստանին, խրախուսելով ռևանշիստական ուժերին Հայաստանում և հիմք է դնում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ հրահրելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Բաքուն և Երևանն ավելի քան 30 տարի գտնվում են տարածքային հակամարտության մեջ՝ հիմնականում էթնիկ հայերով բնակեցված Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար: Սեպտեմբերին Բաքուն արագ ռազմական գործողությամբ իր վերահսկողության տակ դրեց Լեռնային Ղարաբաղը։ Ալիևը նշել է, որ Փարիզը «խախտում է կայունությունը ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է անջատողական շարժումներին և անջատողականներին», մեջբերում է աղբյուրը։ Բաքուն Ֆրանսիային խնդրել է «դասախոսություն չկարդալ» Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ Փարիզը չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ «իր կողմնակալ, ոչ օբյեկտիվ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների ճնշման միջոց»։ Ուղերձում ադրբեջանական պետության ղեկավարը Ֆրանսիայից պահանջել է «վերջ դնել այլ պետություններին դասեր տալու պրակտիկային»։ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման հույս ունի Հոկտեմբերի վերջին Փաշինյանը հայտարարեց Բաքվի հետ առաջիկա ամիսներին խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ըստ որի՝ Հայաստանի տարածքը կազմում է 29,8 հազար քառակուսի կմ, իսկ Ադրբեջանի տարածքը կազմում է 86,6 հազար քառ. կմ: Խաղաղության պայմանագիրը կնշանակի նաև երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում։ Միջազգային միջնորդությամբ խաղաղության բանակցությունները երկու նախկին խորհրդային հանրապետությունների միջև քիչ առաջընթաց են գրանցել, սակայն երկու երկրների ղեկավարներն ասել են, որ համապարփակ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը ԵՄ միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Սակայն անցած ամիս Ալիևը հրաժարվեց մասնակցել Փաշինյանի հետ Իսպանիայում կայացած բանակցություններին՝ պատճառաբանելով ֆրանսիական կողմնակալությունը։ Անցյալ շաբաթ նա նույնպես մերժեց իր մասնակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որոնք նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ-ում այս ամիս՝ վկայակոչելով Վաշինգթոնի «կողմնակալ» դիրքորոշումը։ |

«Պետք է ձայնը տալ այն կազմավորմանը, որը կներկայացնի փրկության, առաջընթացի ապահովման իրագործելի ծրագիր»․ Արշակ Սադոյան
15203:06
«Ատեստացիայի չափանիշները խիստ են սահման պահող պայմանագրայինների համար»․ Ոսկան Սարգսյան
14902:06
«էն երկիրը, որի գործերին քիթը խոթում են, էդ երկրի ղեկավարությունը գործակալի տրամաբանությամբ չի՞ գործում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
17800:12
«Նիկոլներն անցողիկ են, ինչպես փոշին, իսկ մեր կապը հողից է, ոչ թե փոշուց»․ Մետաքսե Հակոբյան
252Երեկ, 23:48
«Ալիևը հաստատել է՝ պահանջները ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու են, իսկ Նիկոլը խաբում է խաղաղության պատրանքներով»․ Արա Պողոսյան
179Երեկ, 23:30
«Ստամբուլում զբաղվել եք «գիտական գործունեությամբ», Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում եղե՞լ եք»․ Ալիկ Ալեքսանյան (տեսանյութ)
293Երեկ, 22:18
«Եթե ՔՊ-ն որևէ անհատի, կառույցի դեմ արշավ է սկսում, նշանակում է վերջինս ճիշտ ուղու վրա է»․ Արսեն Ջուլֆալակյան
177Երեկ, 21:48
«ՀՀ զարգացումը հնարավոր է այն դեպքում, երբ տնտեսությունը կառուցվի ընտրված ոլորտների վրա»․ Դավիթ Անանյան
173Երեկ, 21:24
