«Դիմակները հանված են. Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության համար այլևս տեղ չկա». Հաջիևը զայրացել է

Ամերիկայի Միացյալ Նահանգները նոյեմբերի 21-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։
Հաղորդագրության մեջ շեշտվում է, որ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100.000 մարդ տեղահանվել է Հայաստան, ինչի արդյունքում ի հայտ են եկել մարդասիրական անհետաձգելի կարիքներ։
Այս հանգամանքը զայրացրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին: X սոցիալական ցանցում՝ արձագանքելով ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար Սամանտա Փաուերի հայտարարությանը, Հաջիևը գրել է, որ իր երկրում այլևս տեղ չկա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) գործունեության համար։
Հաջիևը Փաուերին մեղադրել է «ադրբեջանաֆոբիայի, թուրքաֆոբիայի, քաղաքական կոռուպցիայի» մեջ։
«Դիմակները հանված են։ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության համար այլևս տեղ չկա»,- գրել է նա:
During 30 years long occupation of Azerbaijan's land by Armenia when million more Azerbaijanis were subject of notorious and bloody ethnic cleansing the United States stood with aggressoor state of Armenia. Nowadays, the same policy continues in the same form and manifestation.… pic.twitter.com/sRrnmT8F3h
— Hikmet Hajiyev (@HikmetHajiyev) November 21, 2023

«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
2116:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
5615:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
6315:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
7314:12
«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
8012:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
8712:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
7012:18
«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
9111:06