Ի՞նչ ունեցվածք ունի հեղափոխությունից հետո քաղաքական դաշտ եկած Սարգիս Խանդանյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։
Ինչպես ներկայիս իշխանությունների մեծ մասը, այդպես էլ Խանդամյանը նախկին լրագրող է։ Նա 2022 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել, ավելի ճիշտ՝ նրա անունով է գրանցվել 1991 և1995 թվականներին Գեղարքունիքի Գավառ համայնքում (համատեղ սեփականությամբ)։
Տրանսպորտային միջոց Խանդանյանը չի հայտարարագրել։ Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 881 հազար դրամ, որից 7 մլն 962 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաև այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04