«Ինովացիոն Հայաստան` սա է միակ ելքը». Վարդ Սիմոնյան
![]() 197 Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 03:06 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհանգստությունն ու դժգոհությունը զուտ բացասական հույզեր չեն, նոր ժամանակի տրամաբանությամբ՝ դրանք հենց առաջընթացի խթանիչներ են: Հայաստանի ամենաարժեքավոր ռեսուրսն անհանգիստ, իրերի այսօրվա դրության հետ անհաշտ մարդիկ են: Կյանքը համառորեն ապացուցեց, որ հենց դժգոհները դուրս եկան իրենց կոմֆորտ զոնաներից և ստեղծեցին այսօրվա տեխնոաշխարհը: Այսօր ոստիկանական կամ մանիպուլյատիվ զինանոցով շատ հեշտ է լռեցնել դժգոհների փողոցային պոռթկումները և սոցցանցերում մսխել, փոշիացնել բողոքական էներգիան: Իսկ լույսի արագությամբ օժտված գիտելիքը դժվար, երբեմն էլ՝ անհնար է կառավարել։ Google-ն արդեն ամեն ինչ գիտի ձեր և ուրեմն՝ ձեր երկրի մասին։ Հիմա արդեն ոչ թե դուք, այլ ինքն է գուգլում ձեզ՝ ամսական ամենաքիչը 41 միլիարդ 345 մլն անգամ՝ տիրապետելով շուրջ 25 միլիարդ վեբ ռեսուրսի: Ահա ինչով ավարտվեց Ստենֆորդի համալսար անի երկու ուսանողի՝ թեյի շուրջ ծավալված զրույցը:Միայն այն, թե ինչ եք գուգլում դուք, մատնում է՝ ով եք, ինչ ինքնություն ունեք և ձեր վզից բռնած՝ ուր կարելի է հասցնել ձեզ։ Աղբյուրը` Վարդ Սիմոնյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
