«Եթե Ադրբեջանը հարձակվի, ապա գիտի, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանալու». Զոհրաբյան
![]() 208 Չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ., 20:24 «Հայելի» ակումբի եթերում հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է այս օրերին հաճախ քննարկվող՝ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ի միջոցառումները մերժող որոշումներին և այն խնդրին, թե ինչո՞ւ է Հայաստանը դիմումով խնդրել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին՝ օրակարգից հանել ՀՀ-ին ռազմական աջակցություն տրամադրելու հարցը․ «Երկրի առաջին 3 պաշտոնյաները «դե մարշ»-ով մերժում են ԱՊՀ ՀԱՊԿ տարբեր ֆորմատի գագաթնաժողովներին մասնակցելը։ Հասկանո՞ւմ եք դա ինչ է նշանակում։ Այսինքն, եթե Ադրբեջանը հարձակվի, նա գիտի, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից օգնություն չի ստանալու։ Նիկոլն ասում է ՀԱՊԿ-ին՝ ձեր օգնությունն ինձ պետք չի։ Դրանից լավ նվե՞ր Ալիևին․․․ Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հարձակվի հայկական Սյունիքի և Զանգեզուրի վրա, նա գիտի, որ ՀԱՊԿ-ն չի օգնելու»։ Զոհրաբյանն, անդրադառնալով ՀՀ-ՌԴ վերջին շրջանի հարաբերություններին և դրանով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական վիճակին, ընդգծել է․ «Ի՞նչ ա նշանակում Ռուսաստանի նման թշնամի ունենալը։ Նայեք, Վրաստանին, նայեք Ուկրաինային․․․ Էսօր ԵՄ բազմաթիվ տերություններ ԵՄ բյուջեն հաստատելիս հրաժարվում են Ուկրաինային օգնություն տրամադրել։ Այո, Ռուսաստանը լավ բարեկամ չի, լավ բարեկամ չի նաև ՀՀ իշխանության պաճառով, բայց նա կարող է լինել ամենավատթարագույն թշնամին։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Ռուսաստանը որոշի ՀՀ-ին գազ վաճառել ա՛յն գնով, ինչ գնով վաճառում էր ԵՄ երկրներին»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
