Դատարանը վերացրեց Աշոտյանի գործով անցնող Մարթա Սիմոնյանի երկրից չբացակայելու արգելքը
![]() 216 Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 17:48 ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր՝ նոյեմբերի 23-ին, ընթանում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Մարթա Սիմոնյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, Համալսարանի գլխավոր հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, ՍՊԸ տնօրեն Ռոլան Դավթյանի գործով դատական նիստը։ Նրանք մեղադրվում են «Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների եւ փողերի լվացման մեջ։ Դատարանը վերացրեց Աշոտյանի գործով անցնող Մարթա Սիմոնյանի՝ երկրից չբացակայելու արգելքը: «Դատարանը գտնում է, որ խափանման այս միջոցնայլևս պիտանի չէ, խիստ միջոց է: Մարթա Սիմոնյանի կողմից փախուստի դիմելու հիմքն առկա չէ: Դատարանը գտնում է, որ պաշտպանի միջնորությունը ենթակա է բավարարման: Որոշումը բողոքարկման ենթակա չէ»,- նշեց դատավորը: Նշենք, որ Արմեն Աշոտյանը տևական ժամանակ է՝ կալանքի տակ է։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
