Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել
![]() 298 Հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ., 20:36 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու մասին, միևնույն ժամանակ նշվել է, որ Գ․Ծառուկյանի կողմից չի ներկայացվել պահանջված իբրև ապօրինի ծագում ունեցող գույքերի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր: Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերել մեծածավալ նյութերը, որոնք Գագիկ Ծառուկյանին են տրամադրվել վերը նշված հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ: Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: Պաշտպանական խումբը հավաստիացնում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»: Հիշեցնենք, որ օրերս Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել էր «Դատախազությունը պահանջում է Ծառուկյանին պատկանող շքեղ առանձնատունը, նաև 86 մլրդ դրամ» վերտառությամբ տեսանյութ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
