«ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է. «Ժողովուրդ»
![]() 198 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ 2022 թվականի փետրվարի 10-ից ձևավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը վեց ամսով երկարաձգվել է, և լրացել է գործունեության ժամկետը 2023 թվականի օգոստոսի 10-ին: Այսինքն՝ օգոստոսի 11-ից այս հանձնաժողովը փաստացի գոյություն չունի, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացատրել է, թե երկու տարվա արձակուրդների ընթացքում հանձնաժողովը փաստացի չի գործել, ինչի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի դեկտեմբերին: Այն ընդունվել է 2023թ. մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչև սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 և 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, և հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորություններն ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին։ Նշենք, որ քննիչ հանձնաժողովը կազմելու և Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց»։ ԱԺ նախագահի պարզաբանման մեջ էլ հստակ ժամկետ նշված չէ, թե երբ է ավարտվելու հանձնաժողովի աշխատանքը. գրված է՝ 2023թ. դեկտեմբերին: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է, ինչի համար իրավական երկրում Ալեն Սիմոնյանը պետք է պատժվեր: Նա փաստացի չի կարողանում ապահովել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահպանումը և ԱԺ բնականոն գործունեությունը»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
