«Բանկերն իրենց ամենակարողի տեղ են դրել». քաղաքացի
![]() 657 Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 13:30 ՀՀ քաղաքացի Տիգրան Գալստյանի բարձրացրած տեսահարցը վերաբերում էր բանկերի՝ բարձր տոկոսով տրամադրող վարկերին. «Բանկերն իրենց վարկային տոկոսները շատ բարձր են դնում ու կարող ա ես իստորիայով ուշացում չունենամ, բայց ինձ մերժեն՝ չասելով՝ ինչի՞, այսինքն՝ ամենակարողի տեղ են իրենց դնում, արհամարհում են»: Փաշինյանն արձագանքեց. «Շատ է փորձ արվում բանկային համակարգը, էսպես ասած, դեմոնիզացնել ու սրա մեջ հասկանալի բան կա, մարդկային էությունից է երևի, մարդիկ հաճույքով փող վերցնում են, բայց վերադարձնելն էդքան էլ հաճելի չի, բայց տոկոսների պրոբլեմը հասկանալի պրոբլեմ է: Տեսեք, վարկը, որ պետք է քաղաքացին վերցնի, ձևավորվում է հետևյալ կերպ՝ քաղաքացիներն իրենց գումարը դնում են բանկերում՝ որպես ավանդ, այսինքն՝ բանկը քաղաքացիների մի խմբից փողերը հավաքում է, տրամադրում մյուս խմբին: Որպեսզի քաղաքացիները շահագրգռված լինեն փողը բանկում դնել, բանկերը էդ ավանդների համար տոկոսներ են առաջարկում, այսինքն՝ բանկը որպեսզի փող հավաքի քաղաքացիներից ու բաժանի մյուսներին, ինքը պետք է ավելի շատ տոկոս առաջարկի, որովհետև եթե քիչ ա, քաղաքացին փաստ չի, որ իր փողը կտանի, բանկում կդնի: Տոկոսով փող հավաքում է ու տոկոսով փող տալիս է: Տոկոսներն առաջանում են նաև գործառնական ծախսերից՝ բանկը շենք ունի, որի համար ծախսեր է անում, սպասարկում են, մարդիկ են աշխատում... Եթե բանկային համակարգի աշխատանքը ճիշտ պատկերացնենք, պրոցեսները հասկանալի կլինեն»,- ասաց Փաշինյանը: |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
18703:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
448Երեկ, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
282Երեկ, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
294Երեկ, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
242Երեկ, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
269Երեկ, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
58910.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
119510.03.2026, 00:25
