Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երկար չենք սպասելու, որպեսզի տեսնենք, թե ինչպես են փոխվում մեր Հայրենիքի «սեփականատերերը»». Հեքիմյան

«Երկար չենք սպասելու, որպեսզի տեսնենք, թե ինչպես են փոխվում մեր Հայրենիքի «սեփականատերերը»». Հեքիմյան
217
Ուրբաթ, 24 նոյեմբերի, 2023 թ., 22:18

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր Երևանի տարբեր հատվածներում օտարազգիների երկու բազմանդամ խումբ տեսա:
Առաջին խումբը հնդիկներ էին: Սովորական հնդիկներ չէին՝ լավ հագնված էին, հաղթանդամ էին և «դուխով»: Վերջիններս համարյա փակել էին հետիոտների ճանապարհը: Նրանք «թքած ունեին» ամեն ինչի վրա: Հասկացա, որ հնդիկների այս խումբն աճելու միտում ունի և այն շուտով հայաստանյան հանրային կյանքում լուրջ դերակատարման հայտ է ներկայացնելու:
Երկրորդ խումբը ռուսներ էին: Սովորական ռուսներ չէին: Վերջիններիս պահվածքը հուշում էր, որ իրենք են Հայաստանի «տերերը» և արդեն իսկ լուրջ դերակատարում ունեն հայաստանյան կյանքի տարբեր ոլորտներում:
Նայելով օտարազգիների բազմանդամ խմբերին՝ շատ կարևոր բան հասկացա. Արցախում պարտությունը Երևանում մեր համապարփակ պարտության հետևանք էր:
Երկար չենք սպասելու, որպեսզի տեսնենք, թե ինչպես են փոխվում մեր Հայրենիքի «սեփականատերերը»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան