«Ոստիկանությունը փոխանակ քննություն անի, բավարարվել է համայնքապետարանի արդարացումներով»․ Ոսկան Սարգսյան
![]() 195 Շաբաթ, 25 նոյեմբերի, 2023 թ., 10:30 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով լուսանկարով. «Դիլիջանի ոլորաններում բազում տեղեր քանդել են դարավանդը, խաթարել հողի արտաքին տեսքը, ռելիեֆը, այնտեղ սննդի օբյեկտներ սարքել,տեղակայել։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը տեղեկատվական հարցումիս պատասխանել է, որ դարավանդի քանդումը կատարվել է ոչ թե Դիլիջանի ազգային պարկի, այլ՝ Դիլիջան համայնքի հողերում: ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրա հարցնելով, թե ոստիկանության Դիլիջանի բաժինը ի՞նչ է ձեռնարկել անօրինական այդ գործողությունների դեմ։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը հարցմանս պատասխանել է․ «Համաձայն Դիլիջանի համայնքապետարանից ստացված գրության՝ Դիլիջանի ոլորաններում առկա են ոչ հիմնական շինություններ՝ փայտյա տնակներ, որոնք գտնվում են ոչ համայնքապատկան տարածքում։ Առկա են քաղաքացի Մարինե Բադալյանի 0,07486 հա և 0,04276 հա սեփականություն հանդիսացող տարածքներ, ում սահմանված կարգով տրամադրվել է հողհարթեցման և բարեկարգման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն։ Նշված տարածքներում ներկա պահին շինություն առկա չէ»։ Ոստիկանության Դիլիջանի բաժինը փոխանակ խնդրի վերաբերյալ քննություն անցկացներ, բավարարվել է Դիլիջանի համայնքապետարանից ստացված գրությամբ, որտեղ դարավանդ քանդելը, հողի տեսքի ավերելը ներկայացված է որպես հողհարթեցում և բարեկարգում»։ ![]() Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06

