Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«5 տարի է՝ ժամանակ ենք կորցնում` պայքարելով պետության քանդման դեմ». Վարուժան Գեղամյան

«5 տարի է՝ ժամանակ ենք կորցնում` պայքարելով պետության քանդման դեմ». Վարուժան Գեղամյան
215
Կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ., 02:06

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անցնող շաբաթվա համալսարանական սեմինարների ժամանակ արհեստական բանակության (ԱԲ) գործիքների կիրառմամբ ուսանողներիս հետ միասին վերլուծել և քննարկել ենք Ադրբեջանի քաղաքական պատմության դրվագներից մեկը։
Որքան ուսումնասիրում եմ ԱԲ հնարավորությունները, այնքան մեծ դաշտ է բացվում տարբեր ոլորտներում դրա կիրառության համար։ Հումանիտար գիտությունների մեջ այն վաղուց ներդրված է, որը մի ամբողջ ոլորտ է ձևավորել՝ թվային հումանիտար գիտությունները (digital humanities)։
Էս ամենից կարելի է ոգևորվել, բայց միաժամանակ ափսոսում եմ, որ մենք 5 տարի է՝ ժամանակ ենք կորցնում՝ պայքարելով պետության քանդման դեմ։ Մինչդեռ կարելի է այնքան նոր նվաճումներ ունենալ, որոնք մեր պետությունը կդարձնեին ավելի պինդ, իսկ հանրությունը՝ շատ ավելի մեծ հնարավորությունների տեր։
Լավն այն է, որ դեռ կարելի է։ Բայց դրա համար պետք է փրկել պետականությունը»։