«Այժմ քննարկվում է եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից». Դավիթ Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիփոթեքային վարկերի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի ինստիտուտի վերացման գործընթացի մեկնարկն ազդարարվեց 2021 թվականին, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում, հաստատված ժամականացույցով, 2022-ի հուլիսի 1-ից աստիճանաբար (և 2025 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջապես) սահմանվեց Երևանի վարչական տարածքից համակարգի գործողության հանման գործընթացը։
Ինչու 2021 թվականին որոշում կայացվեց դադարեցնել հիշյալ ինտիտուտի գործողությունը Երևանում, չէ՞ որ նախկինում ևս (սկսած համակարգի ներդրման պահից, այսինքն՝ 2014 թվականի նոյեմբերից) մասնագետները բոլոր կառավարությունների օրոք բարձրաձայնել են այս համակարգի վերացման անհրաժեշտության մասին, սակայն՝ ապարդյուն, քանի որ դրա սոցիալական նշանակությունը, իշխող քաղաքական շրջանակների կողմից գնահատվում էր չափազանց էական։ Եվ ո՞րն է պատճառը, որ այս անգամ մասնագետների փաստարկները առավել համոզիչ թվացին քաղաքական իշխանության համար։ Թերևս 2021 թվականի հունիսին կայացած պառլամենտական ընտրություններում իշխող քաղաքական ուժի՝ Երևանում ըստ էության պարտություն կրելն էր պատճառը, ի պատասխան որի եկամտային հարկի հետ վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց «պատժել» երևանցիներին՝ միաժամանակ համարելով, որ համակարգի սոցիալական նշանակությունն այլևս Երևանում այնքան էլ էական չէ, քանի որ Երևանը, որպես էլեկտորատ, այնքան էլ չի հետաքրքրում իրենց։
Այժմ քննարկվում է հիշյալ ինստիտուտի վերացման հնարավորությունը նաև մարզերից, ընդ որում, սկսած 2027 թվականից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և կոտայքի մարզերից, իսկ 2029 թվականից՝ ամբողջ ՀՀ-ից, բացառությամբ սահմանամերձ բնակավայրերը։
Ըստ էության, նման որոշումը շինարարության ոլորտի ընկերություններին ուղղված՝ մարզերում անհապաղ շինարարական գործունեություն ձեռնարկելու մի յուրօրինակ «ազդակ է»՝ հասցնելու համար իրագործել իրենց բիզնես մտադրությունները՝ 3-5 տարվա կարճաժամկետ հեռանկարում։
Առաջիկա ընտրությունների շեմին (թե՛ արտահերթ, և թե՛ հերթական) մարզերում շինարարության բումի առկայության պայմաններում համապատասխան էլեկտորատի հետ աշխատելը վստահաբար ավելի կդյուրինանա»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04