«Եթե հանդուրժում եք «նիկոլ-փաշինյան ընդ քօ»-ին, ուրեմն էլ չբողոքեք». Աննա Կոստանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի՝ մինչև 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին, չնայած մյուս կողմից էլ պատերազմ պարտվել ու վերընտրվելու աբսուրդն էլ ավելի անտրամաբանական է։
Այսինքն, ստացվում է, եթե ինչ-որ տեղ ՀՀ քաղաքացիների մի մասն այս իշխանության պատերազմ պարտվելը կարողանում էր արդարացնել՝ նախկինների մեղքով պայմանավորելով, հիմա այլևս ոչ մի պատճառաբանություն չի կարող աշխատել, քանի որ բոլոր «խոստումներում» գրանցվել է համատարած ձախողումներ, սկսած կրթությունից մինչև ջրամբարաշինություն, որն ի դեպ, Հայաստանում հենց այս պահին ռիսկային գործոն է. Ադրբեջանն ու Թուրքիան «աչք ունեն» (ես ասեմ աչք ունեն, դուք հասկացեք, թե ինչ նկատի ունեմ) ՀՀ ջրային ամենամեծ ռեսուրսների վրա՝ Սևանա լիճ և Ախուրյան ջրամբար (ամենամեծը ՀՀ-ում)։ Ու հենց ջրամբարների կառուցման տարեկան պլանը թերակատարված է 80%-ով։
Հիմա հարց, ՀՀ հարգելի՛ քաղաքացի. ի՞նչ է փոխվել քո կյանքում 2018-ից ի վեր, բացի.
- պատերազմից ու մարդկային կորուստներից,
- հայ գերիներին բանտերից հետ չբերելուց,
- տարածքային կորուստներից, ոչ միայն Արցախի, այլև ՀՀ մի շարք հատվածների (Սև լճի կեսը, Գորիս-Կապան ճանապարհահատվածը, Շուռնուխը, և այլն),
- անվտանգության կորստից,
- «նախկին talanciner-ի կերածը հետ չբերելուց,
- ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության հայկական ու ալիևյան բանտարկություններից,
- կոռուպցիան շարունակվելուց (գլուխս չարդուկեք «հիմա կոռուպցիա չկա»-ներով),
- բոլոր ոլորտներում համատարած տապալումներից,
- Սնուփ-դոգով 2'5 մլրդ դրամ մսխելուց,
- աննպատակ, անհեռանկար ու անհասկանալի փառատոններից,
- այստեղ կարող եք գրել ձեր տարբերակը:
Ու եթե էդքանից հետո դեռ արդարացնում եք ձախողված, հողատու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող «նիկոլ-փաշինյան ընդ քօ»-ին, ուրեմն ամեն ինչ ավելի քան արդար է։
Էլ չբողոքեք»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30319.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28719.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
161816.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129915.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
168613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76312.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203510.11.2026, 19:37