«Առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է հանձնել Արցախը:
Բաբայան Սամվելն ասում է՝ Արցախը հանձնել ենք «մենք բոլորս» և շեշտում, որ Արցախի հանձնման հիմքը բացառապես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է: Միաժամանակ՝ վերջինս նշում է, որ «նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դավաճանական է»:
Անվիճելի է նոյեմբերի 9-ի փաստաթղթի դավաճանական լինելու վերաբերյալ պնդումը: Սակայն, չեմ կարող համաձայնվել, որ այդ փաստաթղթի ստորագրման համար «մենք բոլորս» մեղավոր ենք:
Օրինակ, այդ փաստաթղթի ստորագրման պահին զենքը ձեռքին կռվող իմ հայրենակիցները, նոյեմբերի 10-ին այդ փաստաթղթի դեմ ընդվզողները, նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթն իրավական դաշտում վիճարկողները որևէ մեղք ունենալ չեն կարող: Ավելին, եթե հենց ինքը՝ Բաբայան Սամվելը, նոյեմբերի 9-ին զենքը ձեռքին կռվում էր, նոյեմբերի 10-ին փաստաթղթի դեմ ընդվզում էր, իսկ նոյեմբերի 10-ից հետո այդ փաստաթուղթը վիճարկում էր իրավական դաշտում, ապա նա ևս մեղավոր չէ Արցախի հանձնման համար:
Այս իմաստով, սխալ է այն միտքը, որ Արցախը հանձնել ենք «մենք բոլորս», քանզի առկա է «Արցախը հանձնող» անձանց հստակ շրջանակ»:

«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
8817:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
54418.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
55818.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
39717.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
39117.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
40416.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
40416.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
34116.09.2026, 15:12