«Կրկին «ռըսի օրհնած սապոգի» կենսական հետաքրքրությունների շրջանակում ենք հայտնվում». Արմեն Մովսիսյան
![]() 221 Ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2023 թ., 00:36 Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինական պատերազմի «չհաղթանակը» կողմերին կստիպի գնալ կորեական տարբերակի։ Սա ի՞նչ է նշանակում Հայաստանի համար։ Մենք կրկին «ռըսի օրհնած սապոգի» կենսական հետաքրքրությունների շրջանակում ենք հայտնվում կամ մնում ինչպես կուզեք անվանեք։ Հայկական քաղաքական միտքը առավել քան երբևէ պետք է հասունություն ու իմաստություն դրսևորի անկորուստ դուրս գալու այս թոհ ու բոհից։ Հիշենք՝ լավ կամ վատ, բարեկամ կամ թշնամի ձևակերպումները քաղաքականության մեջ չկան ու Ռուսաստանը մեր բարեկամը չէ, այն իր քաղաքական շահն է հետապնդում ու հետապնդելու է ու ասենք վառել սեփական մայրաքաղաքը 10 միլիոն զոհել առաջին համաշխարհային ու քաղաքացիական պատերազմում, 150 հազար զոհել սովետ-ֆիննական պատերազմում, 27 միլիոն երկրորդ համաշխարհայինում, 200 հազար ռուս ուկրանիական պատերազմում իր համար հաշիվ չէ»: Աղբյուրը` Արմեն Մովսիսյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
