«Հայաստանի ինչ-որ չինովնիկ մարդկանց խորհուրդ է տալիս ուրիշ շուկաներ փնտրել»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2002 թվականից Ռուսաստանը արգելք է դնում ԱՄՆ-ից հավի մսի ներկրման վրա։ Տարեկան Ռուսաստան էր առաքվում 630 մլն դոլարի հավի միս։ ԱՄՆ ֆերմերների արտադրած հավի մսի 40 տոկոսը արտահանվում էր հենց Ռուսաստան։
2011 թվականին, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Վաշինգթոնում էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բանակցությունների օրակարգ էր մտցրել նաև ամերիկյան հավի մասի ներկրման արգելանքի հարցը։ Օմաբայի թիմի բացատրություն այն է, որ 500 հազար մարդ աշխատում է այդ ոլորտում, այսինքն ԱՄՆ բնակչության մոտ 0,2 տոկսը և իրենք պետք ամեն բան անեն, որպեսզի իրենց արտադրողների համար ամենամեծ շուկա հանդիսացող Ռուսաստանի դռները ի վերջո բացվեն։
Սրա ֆոնին Հայաստանի ինչ որ քոսոտ չինովնիկ մարդկանց խորհուրդ է տալիս ուրիշ շուկաներ փնտրել գյուղատնտեսական արտադրանքը վաճառելու համար, քանի որ իրենց բերած ինքնիշխանության խաթեր կարող է փակվել Լարսի ճանապարհը։ Ու սա այն դեպքում, երբ Հայաստանի բնակչության 37 տոկոսը ապրում է գյուղատնտեսությամբ ու իր արտադրանքը Ռուսաստան արտահանելով»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129515.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
168313.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203110.11.2026, 19:37