Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
182
Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 08:24

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ին, 9-ի գիշերը և 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-11-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 8-10 աստիճանով, 7-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 9-ի ցերեկն սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։ Դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների
եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի դեկտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ
 Օդի առավելագույն ջերմաստիճան 14.3C (1980թ.)
 Օդի նվազագույն ջերմաստիճան -15.3C (1994թ.)
 Օդի միջին օրական ջերմաստիճան 1.6C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: