«Բա անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել». վարչապետը նկատողություն արեց
![]() 209 Հինգշաբթի, 07 դեկտեմբերի, 2023 թ., 11:30 «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» հարցի քննարկման ժամանակ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան 43 և Գարեգին Նժդեհի 7 հասցեներում գտնվող վթարային շենքերի փոխարեն պետական միջոցներով կառուցվել է նոր բազմաբնակարան շենք: «Կառուցումն ավարտված է, այն հանձնված է պետգույքի կոմիտեի տնօրինությանը, ունենք որոշման կարիք, որպեսզի կարողանանք բնակարանները բաշխել»,- ասաց նախարարը: Վարչապետը հետաքրքրվեց՝ որակը ստուգվե՞լ է, ի՞նչ վիճակում են բնակարանները՝ դռներ, լուսամուտներ, ներքին հարդարում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ ամբողջությամբ վերանորոգված է, դուռ-լուսամուտ տեղադրված է: «Ասում եք՝ շինարարությունն ավարտվել է 2022-ին, բա մի տարի ինչի՞ չենք տվել մարդկանց»,- հարցրեց վարչապետը: «Որոշակի խնդիրներ եղել են, էդ ընթացքում փորձել ենք շտկել: Ես վաղը նորից կայցելեմ էնտեղ»,- արձագանքեց Ղուլարյանը: «Սա շատ վատ պատմությունների շղթա է... Այսինքն՝ եթե կարելի էր մի ամսում էս ամեն ինչն անել, բա անցած մի տարին ինչո՞վ ենք զբաղված եղել»,- նկատեց Փաշինյանը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
