«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով». Թադևոս Ավետիսյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետական պարտքն անշեղորեն գրանցում է երկնիշ աճեր
2023 թվականի հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։
Տնտեսական 12,6 տոկոս բարձր աճի պայմաններում 2022 թվականի հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։
Այս իշխանության կառավարման նախորդ 5 տարիներին պետական պարտքն աճել է շուրջ 65 տոկոսով կամ շուրջ 4 միլիարդ 400 միլիոն ԱՄՆ դոլարով։
Այլ կերպ ասած՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով այս իշխանությունն ավելացրել է պետական պարտքը շուրջ 1500 ԱՄՆ դոլարով։
Փաստորեն, գործող իշխանությունն իր կառավարման շրջանում պետական պարտքն ավելացրել է տարեկան միջինը մոտ 13 տոկոսով։
Եվ սա այն դեպքում, երբ այս իշխանության օրոք տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմում է գրեթե 5 տոկոս՝ 2,6 անգամ զիջելով պետական պարտքի տարեկան միջին աճի ցուցանիշին։
Այսպիսով, ևս մեկ անգամ փաստագրվում, արձանագրվում և հիմնավորվում է․
այս իշխանությունները մեր երկիրը պարտքով են պահում՝ մսխելով նաև մեր երկրի ապագա երկարաժամկետ զարգացման ռեսուրսը, այսօրվա թռիչքաձև աճող պարտքի բեռը թողնելով սերունդներին»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04