«Թափառող շները վայրի կենդանիներ են». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա իմ Նալանա
Մեծ, 60 կգ քաշով քնքույշ գազան...
Հսկումա տունը, Որդիներիս ճանապարհումա թռիչքի, ու դիմավորումա կարոտով, հետներս հեռուստացույցա նայում, ֆիլմերում շուն հայտնվելու դեպքում զուսպ հայտնումա իր կարծիքը, հետևումա տան անցուդարձին....
Բայց նա էդպիսին դարձելա, որովհետև մի բուռ չափից նրա հետ զբաղվել են՝ չեն ծեծել, վարժեցրել են, կերակրել են ժամանակին....
Մեր ընտանիքը նրա ՈՀՄԱԿՆԱ դարձել: Ու նա ապրումա իր ոհմակի կանոններով: Որտեղ ոհմակի առաջնորդն իմ որդինա (մի քիչ էլ ես):
Շունը ավելի շատ պատասխանատվությունա, քան շոյելու փափուկ մատերիալ: Շանը հասարակության համար անվտանգ, ավելին՝ օգտակար լինելու համար ՄԵԾ աշխատանքա պահանջվում:
Ով մեր տանն եղելա, գիտի, ոնցա Չոբանը հրամանների ենթարկվում:
Բայց, էդքանով հանդերձ, ես վստահ չեմ, որ իմ քնքշագույն աղջիկը ոչ մեկի վնաս չի տա, եթե հայտնվի փողոցում:
Հիմա՝ էդ թափառող շները նշածս աշխատանքի արդյունք չեն:
Նրանք իրական վտանգ են: Որովհետև իրենց ոհմակը կարիք ունի կեր հայթհայթելու: Ու ագրեսիվ պահվածքը նրա կենսակերպնա:
Գոյատևելու այլ ձև չկա բնության մեջ:
Թափառող շները վայրի կենդանիներ են: Նրանք դուրս են մղված մարդ-շուն արհեստական շղթայից:
Թափառող շներին պետքա ոչ թե ԱՆԽՆԱ ոչնչացնել, այլ լոկալիզացնել նրանց վտանգ դառնալու, և ձագերին իրենց ռեֆլեքսներով մեծացնելու հնարավորությունը:
Շնանոցներ, և ստերջացում:
Ես այլ տարբերակ չեմ տեսնում:
Ու ոչ մի իբր շնասեր թող չտվայտվի, թե մարդը շանից վտանգավորա:
Այո, վտանգավորա: Բայց այլ մտածելակերպով ու այլ ռեֆլեքսներով:
Համենայնդեպս, մարդաշատ վայրերում իրար չեն կծում»:

«Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն
9300:48
Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
10500:02
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
104Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
117Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
154Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
187Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
106Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
194Երեկ, 18:42