Հրանտ Մարգարյանին ԱԱԾ են կանչել ու հարցաքննել
![]() 309 Շաբաթ, 09 դեկտեմբերի, 2023 թ., 18:12 Օրերս ԱԱԾ է հրավիրվել և հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, գրում է «Արմլուր»-ը։ Նրան ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: «Ի դեպ մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի և կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում է, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Նորայր Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է»,- գրել է աղբյուրը։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Վիտալի Բալասանյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով: Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, և գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
