«Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին». Փաշինյան

«Մեր՝ իշխանության հասնելու պահին մեր արձանագրումը պիտի լիներ այն, որ ըստ էության, այդ էմոցիոնալ ընկալման իրագործումը (Արցախը պահպանելու-խմբ.) անհնար է: Մենք մեղավոր ենք, որ սրա մասին չենք խոսել մեր ժողովրդի հետ: Խնդիրն այն է, որ ես ինքս էդ պրագմատիկ իրողության հետ չեմ կարողացել հաշտվել մի քանի պատճառներով: Ես հասկացել եմ, որ էմոցիան և ռոմանտիզմն մի բան են, իրականությունն ու պրագմատիզմն՝ այլ բան: Բանակցային այն իրավիճակը, որ մենք ժառանգել ենք, այդ իրավիճակում առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն և այլն, այլև ԼՂ-ում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումն էր: Առաջին անգամ այս մասին շատ զգույշ խոսել եմ Քննիչ հանձնաժողովում:
Կարող եմ ավելի ազատ խոսել, ցավոք՝ ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո: Ես այն ժամանակ ասացի, որ թեկուզ ԼՂ-ի իշխանություններն այդ պահին լուծարեցին Լեռնային Ղարաբաղը, իրականում այդ գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսի բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում»,- Իջևանում կայացած ՔՊ նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

«Հայկական ժառանգության յուրացումը հո նոր չի՞ սկսվել». Արա Պապյան
1419:18
«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
4018:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
4718:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
5318:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
5717:42
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
6317:30
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան
6417:12
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
6516:36