Բլոկի անվան թիվ 122 դպրոցում աշակերտը փորձել է *** իրացնել. վեճին մասնակից են դարձել նաև ընտանիքի անդամները

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև՝ նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ «Սպուտնիկ Արմենիա»-ին հասած տեղեկությունների համաձայն, կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14-15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց՝ աղբյուրը պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ըստ հաղորդման՝ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
«Ըստ տեղեկության՝ երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց՝ աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,– հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195-րդ հոդվածի 2 մասի 5-րդ կետով և 194-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Երկու վարույթները միացվել են իրար, համատեղ քննություն է իրականացվում։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չի պատասխանելց՝ նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։
Քաղաքապետարանի կրթության վարչությունից հայտնել են, որ նոյեմբերի 21-ի առավոտյան, մինչ դասերի մեկնարկը, 9-րդ և 8-րդ դասարանցիների միջև դպրոցի տարածքից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում երկու աշակերտ ծեծել են մեկ այլ աշակերտի։ Արդեն դպրոցում տուժող երեխային ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա երեխայի ծնողը, դպրոցի տնօրենի առաջարկով, երեխային տեղափոխել է հիվանդանոց:
«Ավելի ուշ միջադեպի մասնակից աշակերտների միջև տնօրենի աշխատասենյակում առաջացել է ծեծկռտուք: Դպրոցի տնօրենը ահազանգել է ոստիկանություն»,- հայտնում են քաղաքապետարանից:
Քաղաքապետարանը չի մեկնաբանել դպրոցում երեխաների ծնողների միջև տեղի ունեցած ծեծկռտուքը, որի ընթացքում, ըստ աղբյուրին հասած տեղեկությունների, տուժել են նաև ուսուցիչներից մեկը և դպրոցի պահակը։
Քաղաքապետարանից հայտնում են նաև, որ ներկայում նշված երեք աշակերտն էլ դպրոց են հաճախում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
8301:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
8601:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
10900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
92Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
77Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
74Երեկ, 23:00
«Дальше действовать будем мы». Պուտինի հատուկ ներկայացուցիչը հաստատում է Վաշինգթոն կատարած այցը (տեսանյութ)
129Երեկ, 22:49
«Հյուսիսային հոսք 2»-ի պայթյունի մեջ կասկածվող ուկրաինացին ապաստան է խնդրել Խորվաթիայից
134Երեկ, 22:49