«Մեզ սպասվում են ծանր օրեր»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ռազմական սպառազինությունը խնդիրներ է լուծում տեղում, ապա տեղեկատվական և կենսաբանական զենքերը խնդիրներ են լուծում բազմամակարդակ հարթության վրա։ Սրանք ազդում են ո՛չ միայն և ո՛չ այնքան նույն պահին, այլև իրենց ազդեցությունը թողնում են երկարաժամկետ հեռանկարում՝ քայքայելով տվյալ հասարակության, սոցիալական խավի, հասարակական որևէ շերտի դիմադրողունակությունը և դարձնելով խոցելի ու անօգնական արտաքին մարտահրավերների համար։
Այսօր Հայաստանում ովքե՞ր են ստեղծում «տեղեկատվական հոսքեր», ինչի՞ն են ուղղված այդ տեղեկատվական հոսքերը, ի՞նչ դրական կամ բացասական էմոցիաներ են առաջացնում հասարակության մեջ, ի վերջո՝ ի՞նչ աստիճանի ներքին լարվածություն և պառակտում է առաջանում հասարակության մեջ։
Ահա այս հարցերի իրական պատասխաններն են, որոնք կարող են ուղղորդել, թե ինչպես պետք է պաշտպանվել այսպիսի տեղեկատվական հարձակումներից։ Այնինչ հակառակ դեպքում, հասարակության տարբեր խմբեր ակամայից վերածվում են այս տեղեկատվական ռումբերի բռնկիչը (запал)։
Իսկ ինչո՞ւ են հենց հիմա Հայաստանում սկսվել տեղեկատվական գրոհներ։
Պատճառը կարող է լինել այն, որ այժմ որոշ ուժերի առավել անհրաժեշտ է բարոյական և այլ հարթության վրա պառակտել հասարակայնությանն ինչ որ առաջիկա իրադարձությունների համար, որոնք պետք է չարժանանան դիմադրության։
Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում են ծանր օրեր, և ես վստահ եմ, որ մեր թշնամիները հիմա ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում մեռնի դիմադրության ցանկացած օջախ»։

«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
9203:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
17101:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
135Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
257Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
263Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
261Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
142Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
135Երեկ, 09:12