«30 տարիների ընթացքում հայրենաճանաչության ուղղությամբ աշխատանքներ չտարվեցին». Գեղամ Ստեփանյան

«Ես շատ երկար ժամանակ այն կարծիքին էի, որ արցախցի-հայաստանցի տարանջատման մասին չպետք է շատ խոսել, որովհետև դա բացում է դիսկուրսը և լավ տեղ չի տանում, բայց հիմա տրամագծորեն այլ կարծիքի եմ»,- ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովի ժամանակ:
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով. «Այն կեղծ կարծրատիպերի մասին, որ կան մեր հասարակությունում հատկապես այս օրերին, որոնց ականատես ենք լինում, պետք է շատ խոսել, բացատրել, պարզաբանել, բացահայտել և միայն այդ ճանապարհով, միգուցե, հնարավոր կլինի հասարակությանը վերակրթել՝ միմյանց նկատմամբ հարգանքի, ընկալման համար: Ես ինքս 6 տարի Երևանում ուսանող եմ եղել, և իմ նկատմամբ որևէ խտրականություն չեմ զգացել: Եթե եղել է, ապա միայն դրական «խտրականություն». թե դասախոսական կազմը, թե իմ ուսանողական ընկերները, բավականին լավ են վերաբերվել ինձ:
Ցավոք սրտի, վերջին տարիներին է ամեն ինչ փոխվել: Իհարկե, տարբեր ժամանակահատվածներում կային սաղմերը, սերմերը, բայց որ բացահայտ ատելության խոսք գեներացվի, վերջին շրջանում ավելի շատ ենք ականատես լինում: Հանուն արդարության պետք է նշել, որ ներազգային այդ տարանջատումը ինչ-որ առումով առկա է եղել նաև Արցախում: Իմ դիտարկումներով, որոշակի դրական փոփոխություն արցախցների շրջանում հայաստանցիների նկատմամբ արձանագրվել է 2020թ 44-օրյա պատերազմից հետո, երբ 90 հազար արցախցիներ հայտնվել են Հայաստանում, և այդ հյուրընկալությունը, վերաբերմունքը, որ տեսել են, շատ բան է փոխել մարդկանց մտածելակերպում»:
Գեղամ Ստեփանյանը պատճառներին էլ անդրադարձավ. «30 տարիների ընթացքում հայրենաճանաչության ուղղությամբ աշխատանքներ չտարվեցին: Ես վստահ եմ, որ Արցախ այցելած ցանկացած հայաստանցի չի կարող վատ բաներ խոսել արցախցիների մասին…ջուր ենք ուզել, չեն տվել»:

Ձերբակալվել է Գյումրիում երկու անձի դանակահարած տղամարդը
200:00
«Երևանը խցանվում է նաև այն պատճառով, որ Հայաստանը խցանված է Երևանում»․ Վահագն Սարոյան
35Երեկ, 23:24
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կիրականացվեն 4 մարզում և Երևանում (տեսանյութ)
53Երեկ, 23:12
«Ստացվում է՝ 070 կոդով անձնագիր ունեցող մի անձը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ ո՞չ»․ Անուշ Շահրամանյան
123Երեկ, 21:30
Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ Մայամիում հանդիպելու պատրաստակամության մասին
134Երեկ, 19:37
Հայկ Կոնջորյանի եղբորը Քննչական կոմիտե են կանչել
89Երեկ, 19:06
Եմենի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել հուսիթների կողմից վերահսկվող տարածքներին
143Երեկ, 18:42
«Անմարդկային պայմաններում հայտնաբերված Հակոբ Սարգսյանը հիվանդանոցում մահացել է»․ Լիա Սարգսյան
109Երեկ, 17:42