«Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան»․ Հովիկ Աղազարյան
![]() 317 Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 12:30 ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ հարց հնչեցրեց նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Հասկանալի է նախագծի նպատակը, բայց այն նաև վատ վարքագիծ է դաստիարակելու․ այն երիտասարդները, որ էսօր 24, 25, 26 տարեկան են, իրենց հետ կապված ո՞նց է լինելու»։ Սարգսյանն ասաց, որ օրենքը տարածվելու է այն անձանց վրա, ում 25 տարին լրացած կլինի օրենքի ընդունման պահին․ «Այսինքն՝ մտավախությունը, որ այսօր մարդիկ 18 տարեկանում կլքեն երկիրը, որ 27 տարեկանում օգտվեն օրենքից, չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Սարգսյանը։ Աղազարյանն արձագանքեց․ «Եթե ասացի՝ 25 տարեկան, նկատի ունեի, ասենք, 24 տարեկան, հարցիս իմաստը պարզ էր»։ Հիմնական զեկուցողը նշեց․ «Ի՞նչ եք առաջարկում՝ էս քաղաքացիներին ասենք՝ չէ, բոլորդ պետք է դատապարտվեք ու չտա՞նք հնարավորություն»։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն՝ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ 1) զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով, 2) զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ, 3) զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել հինգ միլիոն դրամ, 4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել տասը միլիոն դրամ, 5) զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել տասնհինգ միլիոն դրամ: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
