«Արցախի` «ադրբեջանական պատկանելիության» մասին հպարտությամբ խոսող իշխանությունը նույն վերաբերմունքն ունի ՀՀ մարզերի նկատմամբ». Տիգրան Աբրահամյան
![]() 273 Երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2023 թ., 19:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն իշխանությունը, որն այսպիսի թեթևությամբ, իսկ ոմանց դեպքում՝ անթաքույց հպարտությամբ է խոսում Արցախի հանձնման կամ դրա ադրբեջանական պատկանելիության մասին, անթաքույց կամ քողարկված ձևով նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստանի տարբեր մարզերի նկատմամբ: Արցախի հարցը հենց այնպես փակել հնարավոր չէ, Արցախում ծնված ու մեծացած, խոր արմատներ ունեցող արցախցուն որևէ մեկը չի կարող պարտադրել մոռանալ Արցախն ու չերազել, չձգտել Արցախ վերադառնալու մասին: Նույնը վերաբերվում է աշխարհի ցանկացած կետում ապրող այն հայերի մասին, ովքեր Արցախը մեր հայրենիքի մի հատվածն են համարում և գիտակցում են մեր հետ տեղի ունեցած մեծ ողբերգության ծանր հետևանքները: Ի դեպ, Լեհաստանի նորանշանակ վարչապետ Դոնալդ Տուսկին ուղղված այսօրվա շնորհավորանքում, Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնելով դեռ 2020 թվականին վերջինիս ուղղված հորդորները, նշել է, որ հիմնախնդիրը լուծված չէ, պարզապես չի՛ կարող այդպես լուծվել, և հայկական Արցախի էջը փակված չէ»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
