Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սովետի քանդվելու պատճառներից մեկն էլ սա էր». Սամսոն Գրիգորյան

«Սովետի քանդվելու պատճառներից մեկն էլ սա էր». Սամսոն Գրիգորյան
312
Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 00:30

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի, ամբողջությամբ.
Ի տարբերություն շատերիդ, լրիվ այլ ընկալում է մոտս, որպես մոլի կինոսիրող, որպես դեպքերի ժամանակակից, այդ երգերի տակ մեծացած, կերտված կերպարների հետ շփված, ճանաչած մարդ, ասեմ՝ սխալ եք հասկացել:
Ֆիլմը պատմում է Սովետի (Սավոկի) պղծության և անիրական փտածության մասին, պատմում է մենթերի ոչ պրոֆեսիոնալիզմի և չոբանավարի հարցեր լուծելու մասին, պատմում է երիտասարդության մի ստվար հատվածի անիմաստության մասին, կուսակցական իշխանության երկրի վրա թքած ունենալու մասին, ծնողների անկարողության և շատ այլ դառը իրողությունների։
Ամենակարևորը՝ ֆիլմը պարզ ներկայացնում է, թե ինչ էժան արժեքներ ունեին, ինչ բեսպրիդելով էին իրենցին հասնում և, իրականում, ինչ վախկոտ ոհմակներ էին քուչի բանդաները։
Իմիջիայլոց, իննսունականների կեսերից էտ բանդաներին տրորեց ու աղաց գողական աշխարհը։ Հետո ռուսական իշխանությունն ու գողականները, սրանցից ողջ մնացածներին դարձրին իրենց զինվորիկները, որոնց տասնյակներով օրական փուռն էին տալիս։ Էթնիկ կովկասցիներն էլ վերջնական մաքրեցին սրանց։
Փառք Աստծուն, էս բարքերը չհասցրին Հայաստանում հիմնավորվել, բայց որոշ մետաստազներ տվել էին։
Ամեն դեպքում, ֆիլմում շատ դեպքեր իրական կյանքից էին, ճանապարհով անցնելու համար փող քերել, բեսպրեդելով տասնյակներով հարձակվել մեկի վրա, լակել, բռնաբարել ու բռնաբարվել, տանից ու ընկերոջից գողանալ, պիղծ բարքեր։ Իմիջիայլոց, Սովետի քանդվելու պատճառներից մեկն էլ սա էր, երիտասարդության մեծ մասն այլևս դեգրադացվում էր, փակ շղթայում լճացել էր ամեն ինչ։
Այս սերիալը չես համեմատի Бригада-ի կամ Peaky Blinders-ի հետ։ Սրա մասին վաղը կմոռանան, նրանք դեռ շատ երկար կդիտեն։ Աշխարհը դիտում է, որ հասկանա սովետը, երիտասարդները՝ չհասկանալով իրական դաժանությունը, ես՝ պատանեկությունս ու պատանեկությանս երգերը հիշեցի։
ՀԳ. Ով դեռ վերջին սերիան չի դիտել, իմացեք, մեծ Ադիդասին վերջում խփում են»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան