Մահացել է Բաբկեն Արարքցյանը
![]() 268 Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 10:06 Մահացել է ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը: Արարքցյանը ծնվել է 1944թ.՝ սեպտեմբերի 16-ին: 1966-ին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մեխանիկ-մաթեմատիկոսի որակավորմամբ: 1966-68-ին սովորել է ՌԴ ԳԱ Ստեկլովի անվան ինստիտուտի ասպիրանտուրայում: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու (1972): Եղել է ԽՄԿԿ անդամ: 1968-71-ին աշխատելէ ՀՀ ԳԱԱ հաշվողական կենտրոնում, 1971-75-ին՝ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, 1975-77-ին՝ Հայաստանի Պետական պլանային կոմիտեի գիտա-տեխնիկական տեղեկատվության ինստիտուտներում, 1977-90-ին՝ Երեւանի պետական համալսարանում դոցենտ, ամբիոնի վարիչ: 1988-ից եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1989-ից՝ ՀՀՇ վարչության անդամ: 1988թ. դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989թ. մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին: ՀՀ ԳԽ պատգամավոր ընտրվել է Երևանի Արաբկիրի 34-րդ ընտրատարածքից: 1990թ. օգոստոսին ընտրվել է ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, 1991թ. դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահ: 1991-ին ընտրվել է Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ, 1994-ին՝ Սահմանադրական հանձնաժողովի համանախագահ: 1995-ի հուլիսի 27-ին ընտրվել է ԱԺ նախագահ: Ավելի քան 30 գիտական աշխատությունների և բուհական դասագրքերի հեղինակ է: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
