Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Վերադարձածների թվում են Խծաբերդում գերեվարված 26 շիրակցիները

Վերադարձածների թվում են Խծաբերդում գերեվարված 26 շիրակցիները
263
Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 20:00

Գերիների վերադարձի վերաբերյալ բանակցությունները եղել են գաղտնի, պրոցեսը եղել է փակ: Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղեկացրեց, որ այսօր վերադարձած գերիներից 26-ը Շիրակի մարզից են:

«Այն, որ կգա այս օրը, դրանում կասկած չենք ունեցել: Վերադարձող գերիներից 26-ը Շիրակի մարզից են, Խծաբերդում գերեվարված մեր տղաներն են»,- նշեց մարզպետը՝ հույս հայտնելո, որ մյուս գերիներն էլ կվերադառնան: