Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գերությունից վերադարձած տղաներն այսօր չեն հարցաքննվի

Գերությունից վերադարձած տղաներն այսօր չեն հարցաքննվի
282
Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 21:24

Ադրբեջանական գերությունից վերադարձած հայ գերիները բուժզննումից հետո կվերադառնան տուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Մարզպետի փոխանցմամբ՝ վերադարձած գերիների հետ հարցաքննություններ և քննչական այլ գործողություններ այսօր չեն լինելու. «Պետք է հետազոտվեն, որ վստահ լինենք՝ տղաներն առողջ են։ Երբ բուժզննումն ավարտվի, կհանդիպեն ծնողներին»,- մանրամասնել է մարզպետը։