Ուկրաինայում դոլարի փոխարժեքը հասել է պատմական առավելագույնի

Ուկրաինայի Ազգային բանկը (ՈՒԱԲ) պատմության մեջ առաջին անգամ դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է 37 գրիվնայից։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։
ՈՒԱԲ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ դոլարի փոխարժեքը սահմանվել է 37,02 գրիվնա, եվրոյինը՝ 39,92 գրիվնա։
Ավելի վաղ՝ աշնանը, փոխանակման կետերում ոչ պաշտոնական փոխարժեքը հասել էր 43 գրիվնայի մեկ դոլարի դիմաց: Վերլուծաբանները կանխատեսում են, որ տարվա ընթացքում միջին փոխարժեքը կկազմի մոտ 40 գրիվնա մեկ դոլարի դիմաց»,- նշել է գործակալությունը։
Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայում կարգավորիչը հայտարարել է գրիվնայի ճկուն փոխարժեքի ներդրման մասին։ Միաժամանակ, Ազգային բանկը բարձրացրել էր գրիվնայի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ հույս ունենալով պահպանել տեղական արժույթի փոխարժեքը՝ փոխհատուցելով «կառուցվածքային արժույթի դեֆիցիտը» և կանխելով գրիվնայի փոխարժեքի զգալի տատանումները։ Սակայն արդեն հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի բնակիչներն սկսել են զանգվածաբար դոլար գնել՝ վախենալով գրիվնայի փլուզումից։
Նույն օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Telegram-ի իր ալիքում հրապարակել էր ուկրաինական բանկերից մեկում տարադրամի փոխանակման էլեկտրոնային հերթի կտրոնի լուսանկարը, որտեղ գրված է, որ «հերթում սպասում է 345 մարդ»։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
307Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
134Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
171Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
21505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21205.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45402.10.2026, 13:06