Հակակոռուպցիոն դատարանի նախագահը խոշոր գումար, առանձնատուն և բնակարան է նվեր ստացել
![]() 283 Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2023 թ., 22:18 Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանը պարբերաբար ծնողներից նվիրատվություն է ստանում: Դատավորն ասում է, որ դրանք նրանց խնայողություններն են ու գույքի իրացումից ստացված գումարները, գրում է «Հետք»-ը: Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2023թ. փետրվարի 17-ին: Ղազարյանը դատավորի կարիերան սկսել է 2022թ. դեկտեմբերի 2-ից, երբ նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր: Իսկ մինչ այդ աշխատել է դատական դեպարտամենտում: Խաչիկ Ղազարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրել է գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր, ըստ որի՝ 2022թю դատավորն ունեցել է մոտ 36 մլն դրամ և 50 հազ. ԱՄՆ դոլար եկամուտ, որից 1 մլն 850 հազ. դրամն ու 50 հազ. ԱՄՆ դոլարը նվիրատվություն են: Դատավորին 1 մլն 850 հազ, դրամ և 40 հազ. ԱՄՆ դոլար նվիրել է հայրը՝ Կարապետ Ղազարյանը, իսկ 10 հազ. ԱՄՆ դոլարը՝ մայրը: Դատավորը հորից նվիրատվություն ստացել է նաև 2021թ.՝ 68 հազ. ԱՄՆ դոլար: Խաչիկ Ղազարյանից գրավոր հետաքրքրվել էինք, թե ծնողներին որտեղից այդքան գումար, որը նվիրատվության կարգով փոխանցել են որդուն: «Հորս՝ Կարապետ Ղազարյանի կողմից նվիրատվության կարգով ինձ փոխանցված 68 000 ԱՄՆ դոլարը գոյացել է բնակարանի վաճառքից, իսկ 40 000 դոլարը՝ հողամասի վաճառքից, որը հանդիսացել է ծնողներիս համատեղ սեփականությունը: Իսկ 10 000 ԱՄՆ դոլարը և 1 մլն 850 հազ. դրամը եղել են խնայողություններ, որոնք գոյացել են հորս ձեռնարկատիրական գործունեության արդյունքում: Մասնավորապես, հայրս 2000թ. առ այսօր զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ մայրս 1978թ. աշխատում է դատական համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ»,- պարզաբանում է Հակակոռուպցիոն դատարանի նախագահը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
