«Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու. մոտ ժամանակներս լիքը բան կլսեք»․ Միհրան Պողոսյան
![]() 315 Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 13:00 MediaHub-ը հարցազրույց է ունեցել Հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ, որի նկատմամբ Հայաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել և հետախուզում հայտարարել։ - Պարո՛ն Պողոսյան, վերջերս ռուսական թելեգրամյան ալիքները գրեցին, որ ՌԴ պետավտոտեսուչները Մոսկվայում կանգնեցրել են Ձեր մեքենան, ստուգել փաստաթղթերը, որից հետո ձերբակալել են Ձեզ։ Ի՞նչ կասեք այս մասով։ - Ուրեմն, ինձ հետ կապված տեղեկությունների 99 տոկոսը հիմարություն է, էն մի տոկոսն էլ ինչ-որ ենթադրություն է։ Այսինքն՝ կարող է ինչ-որ մադրիկ շատ ցանկություններ ունեն, և էդ ցանկությունների շրջանակում իրենց մտքերն են արտահայտում։ Բայց էդքանով է եզրափակվում ամեն ինչ։ Ձերբակալման խնդիր չկա, որովհետև նման խնդիրը վերացել է դեռևս 2019 թվականին։ - Այսինքն՝ կանգնեցրել են Ձեր մեքենան, փաստաթղթերը ստուգել են ու չե՞ն ձերբակալել։ - Ոչ էլ կանգնեցրել ստուգել են, էդ ամեն ինչը հեքիաթներ են։ Ոչինչ չի եղել, ընդհանրապես ոչինչ չի եղել։ - Դուք հիմա Մոսկվայո՞ւմ եք։ - Ես հիմա Մոսկվայում եմ, իմ աշխատասենյակում։ - Բայց հետախուզման մեջ։ - Ես հետախուզման մեջ չեմ էստեղ։ - Բայց ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվում եք, ամեն դեպքում։ - Շատ բարի, բայց Ռուսաստանը չի ընդունել էդ փաստը։ - Իսկ Դուք Հայաստան վերադառնալու ցանկություն ունե՞ք, և ի՞նչը Ձեզ ստիպեց երկրից հեռանալ ու չվերադառնալ։ - Իսկ ո՞վ է ասում՝ ես չեմ վերադառնալու, ես նման հայտարարությո՞ւն եմ արել․ մոտ ժամանակներս լիքը բան կլսեք... Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
