Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ». Փաշինյան

«Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ». Փաշինյան
233
Հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2023 թ., 18:36

Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը Երևանում միավորել է 30-ից ավելի օտարերկրյա պատվիրակությունների: ՄԱԿ-ի հետ անցկացվող երկօրյա հանդիպումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է: Փաշինյանն ով իր ելույթում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել հաղորդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ եթե Ադրբեջանը չհրաժարվի Բրյուսելյան պայմանավորվածություններից, մոտ ապագայում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը շատ իրատեսական է: