Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը ձերբակալվել է

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը ձերբակալվել է
220
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 21:54

Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել էր նիստ և բավարարել Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: