Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Այսօր եզդի ժողովուրդը նշում է իր գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Կարմիր Էզիդի օրը

Այսօր եզդի ժողովուրդը նշում է իր գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Կարմիր Էզիդի օրը
235
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 22:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, եզդի ժողովուրդը նշում է իր գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Կարմիր Էզիդի օրը (այդա Էզդի դե սոր)։ Ըստ եզդիական տոնական օրացույցի, այն նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 3-րդ ուրբաթ օրը։
Տոնը շատ նման է հայկական Ամանորին և Սուրբ Ծնունդին։ Մարդիկ այցելում են իրար, շնորհավորում և բարեմաղթանքներ հղում, առաջին հերթին գնում են նոր հանգուցյալների տներ։
Ավանդույթներով հարուստ պատմություն ունեցող ժողովուրդ են եզդիները, ափսոս, որ չունեն իրենց պետականությունը։ Իրականում այս հնամենի ժողովուրդն ավելի արժանի է պետականության, քան մեր օրում ապրող ու մարդկությանը ոչինչ չտվող, բայց պետություն ունեցող շատ ժողովուրդներ։
Շնորհավորում եմ բարեկամ եզդի ժողովրդին Կարմիր Էզիդի տոնի առիթով և մաղթում հարատևում»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան