Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ստորագրվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարացման միջոցառումների պայմանագիր

Ստորագրվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարացման միջոցառումների պայմանագիր
237
Ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2023 թ., 22:48

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ։
Նիստի շրջանակներում՝ ի դեմս «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոյի, ստորագրվել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի կրկնակի երկարացման միջոցառումների իրականացման վերաբերյալ շրջանակային պայմանագիրը։
Ըստ պայմանագրի՝ նախատեսվում է իրականացնել էներգաբլոկի արդիականացմանն ուղղված մեծածավալ աշխատանքներ, որոնք կնպաստեն Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգ և հուսալի շահագործմանը։ Արդյունքում հնարավոր կլինի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնել մինչև 2036 թվականը։