Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նիկոլ Փաշինյանի քավոր-մարզպետը համառորեն տեղեկատվություն է թաքցնում». Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանի քավոր-մարզպետը համառորեն տեղեկատվություն է թաքցնում». Ոսկան Սարգսյան
240
Կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ., 03:06

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի քավոր-մարզպետը համառորեն տեղեկատվություն է թաքցնում
Նիկոլ Փաշինանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին դեկտեմբերի 12-ին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, նրան հարցնելով՝ Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզի 52 հյուրանոցներում ու հյուրատներում բնակվածների հյուրանոցային ծախսերը կազմել են 218.0 մլն դրամ: Խնդրում եմ նշել այդ 52 հյուրանոցների ու հյուրատների անունները, դրանցից յուրաքանչյուրի տրված գումարի չափը:
Մարզպետարանից պատասխանում նշված է․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչներից 1100 մարդ ժամանակավորապես բնակեցվել են մարզի 52
հյուրանոց-հյուրատներում, որոնց կեցության ծախսերը կազմել են 218.0 մլն դրամ»:
Մարզպետը ի՞նչ պատճառներ, շահագրգռվածություն ունի թաքցնելու արցախցիներին հյուընկալած հյուրանոցների և հյուրատների ցանկը և նրանց պետբյուջեից տրված գումարների չափը։ Սա առաջին դեպքը չէ, երբ մարզպետ Ղալումյանը տեղեկատվություն է թաքցնում։ Նրան 3 անգամ տեղեկատվական հարցում եմ ուղարկել, հարցնելով թե որքա՞ն է մարզում գործող փայտածուխի արտադրամասերի թիվը, սակայն ամեն անգամ մարզպետը չի հայտնել դրանց թիվը այն կեղծ, հնարովի պատճառաբանությամբ, թե դրանց թիվն ամեն օր փոխվում է։ Մարզպետը այդ հարցին չի պատասխանել նույնիսկ այն դեպքում, երբ կոնկրետ օրվա, կոնկրետ ժամի դրությամբ եմ հարցրել մարզում փայտածուխի արտադրամասերի թիվը»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան