«Գյուղացուն զրկում են ապրելու հնարավորությունից»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս իշխանությունները գյուղատնտեսության «բարեփոխումների» կարգախոսով այն տանում են ոչնչացման, ինչի մասին բազմիցս առիթ եմ ունեցել անդրադառնալ։
Վերջերս սպանդանոցային մորթի «ներդրման» նոր ռադիկալ օրենք են կիրառության մեջ դրել, այն է՝ ոչ սպանդանոցային մորթի միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։
Յուրաքանչյուր գյուղացի Ամանորի համար մորթ է անում և, ըստ այս խելոքների օրենքի, գյուղացին իր կենդանուն մորթելու համար պետք է 30-40000 ՀՀ դրամ ծախսի, որպեսզի սպանդանոց տեղափոխի, միաժամանակ՝ սպանդանոցին թողնելով մորթի մնացորդները /ոտք, գլուխ, թոք և այլ/, այսինքն՝ գյուղացու հաշվին ստեղծվում է բիզնես ոլորտ։
Այսօր այդ օրենքը տեխնիկապես իրականացնել անհնար է, որովհետև չկան անհրաժեշտ քանակի սպանդանոցներ և բացակայում է կանոնակարգված սպասարկումը՝ ոչ ի վնաս գյուղացու։ Նշանակում է այդ օրենքն ընդունել են առանց հետևանքները հաշվի առնելու կամ կկիրառվի ընտրովի, ըստ նպատակահարմարության, ինչպես մնացած օրենքների դեպքում՝ միաժամանակ ձևավորելով նոր կոռուպցիոն ռիսկեր։
Հ․ Գ․ Այնպես չանեք, որ հաջորդ իշխանափոխությունը լինի եղանների հեղափոխության միջոցով»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04