Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Պարեկը հավաստիացնում է, որ բեկանված է, անցնում է մի քանի օր, ակտը գալիս է». Սամսոն Գրիգորյան

«Պարեկը հավաստիացնում է, որ բեկանված է, անցնում է մի քանի օր, ակտը գալիս է». Սամսոն Գրիգորյան
252
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 22:18

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսնես համատարա՞ծ ա, թե «իմ բախտը թաղեմ» մոմենտ ա.
Ոնց ա պատահում, էտ օրը լավ խմում եմ, մեքենայի ղեկին կինս ա նստում։ Պարեկը կանգնացնում ա (թե ե՞րբ էին իմ մեքենան կանգնացրել, որ էտ օրը էդպես որոշեցին)։ Կնոջս վարորդականը մնացել էր իր մեքենայի մեջ։ Պարեկն ասաց, որ իդենտիֆիկացրեց, տեսավ, որ ՎԻ ունի, մոտը չլինելու համար տուգանք կգրի, 24 ժամվա ընթացքում ցանկացած պարեկի ՎԻ-ն ցույց կտանք, կբեկանվի։
Այդպես էլ անում ենք, բեկանող պարեկը հավաստիացնում է, որ 100 տոկոս բեկանված է, ուղղակի նման դեպքում թուղթ չեն տալիս։ Դեռ կնոջս ասել էր՝ քուր ջան, ես հո քեզ չեմ խաբելու, հաստատ բեկանված ա։
Անցավ մի քանի օր՝ առը հա, ակտը եկավ, ներքին ալիքներովս ճշտեցի՝ ակտը բեկանված ՉԷ։ Դե պարզ է, բեկանող պարեկի տվյալներ չկան, որևէ ապացույց չկա։ Կա միայն իրեն քցված զգացող քաղաքացի։ Եթե նման իրավիճակում հնարավոր լինի դատարանով գործը շահել, հաճույքով 30.000 կծախսեի, այդ 3.000-ը բեկանելու պայմանով։ Ափսոս ոչ մի ապացույց չկա, միգուցե դա էլ դրված է հաշվարկում։
Ասա, որ թույն պետություն ա։
#3000_դրամանոց_մուրացկանություն»:

Աղբյուրը`   Սամսոն Գրիգորյան