Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

«Ռուսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը դեկտեմբերի 15-ին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։
«Ռուսատոմ»-ից հայտնում են, որ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։
Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս»-ի համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։
«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանել է Յուրի Սվիրիդենկոն։
2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին՝ ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարևորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։
Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04