Անհայտ ծագման ծխախոտը ողողել է հայկական շուկան․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ ահազանգ է ստացվում, որ հատկապես գյուղական վայրերում լայն տարածում է ստացել անհայտ ծագման ծխախոտների վաճառքը։ Ներկայացված լուսանկարներում երևում է երկու տեսակի տուփ, որոնց վրա չկա մակնշում։
Մեզ փոխանցում են, որ մեկ տուփը գնում են 250 դրամով, ինչը սոցիալական ոչ բարվոք պայմաններում ապրող մարդու դեպքում շատ հարմար գին է, իսկ, ահա, պետությունն այս ամենից հսկայական վնասներ է կրում՝ չվճարված հարկերի ու անհայտ ծագման արտադրանքի հանրային վտանգավորության տեսանկյունից։ Հարկային մասով մեզ փոխանցում են, որ մեկ տուփ ծխախոտի արտադրության մեջ 350-400 դրամը կազմում են հարկերը։ Պատկան մարմինների կողմից անօրինական այս բիզնեսի շղթաները բացահայտելու վերաբերյալ հրապարակային հայտարարություն չկա, պարզ չէ նաև՝ արտադրվում են այստեղ, թե, օրինակ, անօրինական ճանապարհով են ներկրվում անանուն ծխախոտները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
163Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
47613.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
141913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
53112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48112.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36012.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
91711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
143411.08.2026, 21:04