Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Անհետ կորած համարվող 24-ամյա աղջիկը ներկայացել է նախաքննական մարմին

Անհետ կորած համարվող 24-ամյա աղջիկը ներկայացել է նախաքննական մարմին
278
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 13:06

Նոյեմբերի 15-ին հաղորդվել էր 1999թ. ծնված Խադիշատ Դիդգովայի անհետ կորելու մասին:
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի, Երևան քաղաքի վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 18-ին Խադիշատ Դիդգովան ներկայացել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն: