«Հարյուրավոր երեխաների կյանք է վտանգվում». Արմինե Հովաննիսյանը՝ Տիգրան Ավինյանին
![]() 206 Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 17:18 «Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովաննիսյանի բաց նամակը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին Արդեն մի քանի ամիս է՝ «Օրրան»-ը պաշտոնյաներին ուղղված նամակներով ու լրատվամիջոցներով ահազանգում է, որ ապօրինություն է տեղի ունենում: «Օրրան»-ին կից կառուցվում է հասարակական նշանակության շինություն, որը վտանգում է հարյուրավոր երեխաների, աշխատակիցների, հյուրերի և կամավորների կյանքը, քանի որ չեն պահպանվում հակահրդեհային կանոնները, որոնք պահանջում են 6 մետր հեռավորություն՝ հասարակական նշանակություն ունեցող շենքերի միջև (շենքը կառուցվում է 1.6 մետր հեռավորության վրա)։ Հատկանշանական է, որ շենքը կառուցվում է հողամասի, ոչ թե այն հատվածի վրա, ուր շինթույլտվությունը և նախագիծը նախատեսում են, այլ տեղադիրքի շեղումով՝ հողամասի այլ հատվածում։ Այս պարագայում քաղաքապետարանը և տեսչական մարմինը, անկախ նրանից կառուցողը շինարարության թույլտվություն ունի, թե ոչ, պարտավոր են անհապաղ կասեցնել ապօրինությունը և պատասխանտվության ենթարկել կառուցապատողին: Ավելին՝ շինարարության թույլտվության ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն, սակայն քաղաքապետարանը ունենալով պարտականություն արձագանքելու և տուգանելու իրավախախտին, անգամ իր այս գործառույթը չի կատարում։ Աղբյուրը` Օրրան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
