«Մենք չենք «ջրել», իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը». Փաշինյան
![]() 254 Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 00:24 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մեղադրանքներին, թե Հայաստանի կառավարությունը զրոյացնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, արդարացավ. «Եկեք կարդանք այդ հայտարարությունը և նայենք՝ այդ հայտարարությանն առնչվող տարածքում ինչ է կատարվում։ Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել», մեր ստորագրությունն այնտեղ է։ Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված որևէ բան այսօր իրականության մեջ կա՞: Եթե մեզ հարց են տալիս 9-րդ կետի վերաբերյալ, մենք այդ կետի վերաբերյալ ոչ մի պրոբլեմ չունենք։ Խաղաղության խաչմերուկ նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը»,- ասաց նա։ Նշենք, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահները: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
