Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«*** են նրանք, ովքեր այսօրվա Հայաստանում իրենց երջանիկ մարդ են համարում». Տիգրան Վարդանյան

«*** են նրանք, ովքեր այսօրվա Հայաստանում իրենց երջանիկ մարդ են համարում». Տիգրան Վարդանյան
265
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 03:06

ՀՀԿ Խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա՝ երեխաները չպետք է զրկված լինեն Ամանորից ու հրավառությունից...
Եթե մանկուց պետք է ուրախանան առանց գիտակցելու Հայրենիքի, բանակի, Եռաբլուրի ու պետության արժեքը, ապա 30 տարի հետո իրենց շատ սերնդակիցներ ասելու են՝ էս ինչ անասուններ են, ինչպես մենք ենք ասում մեր շատ սերնդակիցների, ովքեր նախընտրում են օրվա հաճույքը կզած ու չոքած վիճակով վայելեն:
Պետք է բացատրել մանկուց, որ տոնածառ չկա տանը, որովհետև Հայրենիք չունեք: Վրեժի ծարավով պետք է մեծացնել երեխաներին, որ ռևանշի զգացումը խեղդի իրենց, ոչ թե ստամոքսի պատից պատի մասին մտածելով ապրեն:
Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում են, թե բա երեխաները չպետք է զրկված լինեն Ամանորից ու հրավառությունից: Այո´, ճիշտ եք, բայց ոչ նման պայմաններում, որովհետև անբարոյական են բոլոր նրանք, ովքեր այսօրվա Հայաստանում իրենց երջանիկ մարդ են համարում...»:

Աղբյուրը`   Տիգրան Վարդանյան