Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ԱԱԾ տնօրենին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

ԱԱԾ տնօրենին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
205
Չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ., 23:18

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին:

Նա նաև ընդգծել է՝ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։