Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Նիստի ժամանակ արտահերթը քենսըլ են արել». Արթուր Գևորգյան

«Նիստի ժամանակ արտահերթը քենսըլ են արել». Արթուր Գևորգյան
250
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 00:24

Քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր-տնօրեն Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասում է, որ արտահերթի չեն գնալու և կարիք չունեն։
Արտահերթի գնալը ինչ-որ տեղ հասկանալի կդարձներ Ազգային կոմիտեի նման պահվածքը սեպտեմբերին։
Բայց ՔՊ-ն տանելու է մեզ նոր սահմանադրության ու հետաքրքիր է, որ էդ մասը ոչ մեկը բաց չի թողել, բայց բոլորը լռում են։
Իսկ իրականությունն այն է, ու Գյումրիում, Ալավերդիում ՔՊ վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Նիկոլը չունի բավարար աջակցություն և երեկ կայացած վարչական խորհրդի նիստի ժամանակ արտահերթը քենսըլ են արել։
Էդ էլ ասեմ, որ իրենց ոգևորել էր Ախուրյան համայնքում իրենց ունեցած հաջողությունը։
Դա էր դրդել գնալ ռադիկալ քայլերի։
Ամեն դեպքում արտահերթի թեման փակ չէ, իսկ Նիկոլը դարձել է անհասկանալի աստիճանի զգուշավոր։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան